

«ԷԼ ՍԹԱՐ" ՍՊԸ +374 94 04 23 34
ԷԼ ՍԹԱՐ
Ձեր հավատարիմ գործընկերը վերելակների և շարժասանդուղքնեի ոլորտում
+374 94 04 23 34
elstar.llc@gmail.com
Ծառայություններ

Ներմուծում
Ներմուծում ենք շատ որակով վերելակներ, շարժասանդուղքներ և հաշմանդամների պլատֆորմներ հայտնի Եվրոպական և Չինական բրենդներից։

Տեղադրում
Տեղադրումները կատարում ենք ժամանակակից տենդենցնե րին համապատասխան մեթոդներով՝ ապահովելով բարձր որակ և ապահովութուն։

Թողարկում
Միավորների թողարկումը կատարում ենք ապահովելով և ստուգելով տեղադրման որակը և անվտանգությունը՝ ց ուցաբերելով անհատական մոտեցում։

Վերանորոգում
Կատարում ենք վերելակների և շարժասանդողխքների վերանորոգում, անվտանգության և աշխատանքային վիճակի վերականգնում։

Սպասարկում
Կատարում ենք վերելակների և շարժասանդուղքների բարձր որակի տեխնիկական սպասարկում, խափանման դեպքում արագ արձագանքում և միավորների ապահով
աշխատանքաին վիճակի պահպանում։

Խորհրդատվություն
Մատուցում ենք անվճար խորհրդատվություն՝
ցուցաբերելով անհատական մոտեցում։
import

Մեր մասին
Մեր մասին
Մեր ընկերությունը ստեղծվել է փորձառու մասնագետների թիմի կողմից, որոնց ուսերի հետևում է 10 տարի և ավել աշխատանքային փորձ, բարձրագույն մասնագիտական կրթություն և բազմաթիվ վերապատրաստություններ արտասահմանում, ոլորտի առաջատար Եվրոպական արտադրողների ուսումնական կենտրոններում և գործարաններում: Քաջատեղյակ լինելով միջազգային նորմերին՝ մենք կարևորում և պահպանում ենք անվտանգության կանոնները: Աշխատանքի որակը պահում ենք բարձր մակարդակի վրա՝ խնայելով մեզ վստահված տեխնիկայի ապահով և երկարամյա անխափան աշխատանքը: Գրագետորեն և արագ ենք կատարում մեր աշխատանքը՝ խնայելով մեր պատվիրատուների ժամանակը, նյարդերը և դրամապանակը:
Մեր առավելությունները
* Բանիմաց և փորձառու մասնագետների մեծ թիմ, համապատասխանորեն սերտիֆիկացված և անհրաժեշտ թույլտվություններով,
* Անվճար խորհրդատվություն,
* Արագ արձագանք խափանման դեպքում՝ 10-30 րոպեների ընթացքում,
* Պահեստամասերի տրամադրում շատ ցածր գնով,
* Աշխատում ենք ձեր համար 24/7 ռեժիմով,
* Առաջարկում ենք լավագույն գին մատուցվող ծառայությունների համար,
* Չենք կապում ձեր ձեռքերը երկարաժամկետ պայմանագրերով,
* Շատ բարձր ենք գնահատում անվտանգությունը, բոլոր մեր մասնագետները ապահովված են անձնական պաշտպանության միջոցներով,
* Կարևորում ենք մեր ընկերության վարկանիշը և պատվիրատուների վստահության պահպանումը:
Մեր աշխատելավոճը
* Առաջին հերթին ենք դնում աշխատանքների անվտանգությունը,
* Գործին մոտենում ենք պրոֆեսիոնալորեն,
* Խոսում ենք կարճ-կոնկրետ և վստահ,
* Կամ լավ ենք անում մեր գործը կամ չենք անում,
* Փորձում ենք առավելագույնը խնայել պատվիրատուի միջոցները՝ պահպանելով պատշաճ անվտանգությունը,
* Գործում ենք արագ, հաստատապես և ճշգրիտ,
* Պունկտուալ ենք,
* Սիրում ենք մեր գործը և կատարում ենք այն հաճույքով,
* Տալիս ենք լուծումներ այնտեղ, որտեղ մյուսները հետ են կանգնում,
* Հետևում ենք արդիական տեխնոլոգիաների զարգացմանը և միշտ արդիականացնում ենք մեր գիտելիքները, սարքավորումները և գործիքները,
* Կտանք ոչ ստանդարտ լուծումներ՝ ոչ ստանդարտ խնդիրներին:
Գործընկերներ





















Կապ մեր հետ
Էլ Փոստ՝ elstar.llc@gmail.com
Հասցե՝ Մազմանյան 1, Գարաժ Մաստերս Մոլ
Հեռախոս՝ +374 (41) 33 40 96
Հեռախոս՝ +374 (94) 04 23 34
Ուզու՞մ եք աշխատել մեզ մոտ
Ուղարկեք Ձեր CV-ն elstar.llc@gmail.com հասցեով, առարկաի դաշտում նշել՝ «CV - Անուն Ազգանուն»




















